Համակարգային հիվանդություններ
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին: Բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի խորհուրդները բոլորի համար է:
– Ո՞վ է ռևմատոլոգը:
– Ռեւմատոլոգը բժիշկ-թերապեւտ է, ով զբաղվում է այն հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, որոնց ժամանակ տեղի է ունենում շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումներ: Այդ շարքին են պատկանում հատկապես հոդերի ախտահարումով ընթացող հիվանդությունները:
– Որո՞նք են ռևմատոլոգիական հիվանդությունների առաջացման և զարգացման պատճառները եւ ովքե՞ր են ռիսկային խմբում:
– Ռեւմատոլոգիական մի շարք հիվանդությունների առաջացման պատճառներն անհայտ են: Կան հիվանդություններ, որոնք անմիջականորեն կապված են ժառանգականության հետ. որքան ծանրաբեռնված է ժառանգականությունը ռևմատալոգիական հիվանդություններով այնքան մեծ է ռևմատալոգիական հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:
– Ի՞նչ կապ կա եղանակի և ռևմատոլոգիական հիվանդությունների միջև:
– Ռեւմատոլոգիական հիվանդությունները քրոնիկական բնույթով ընթացող հիվանդություններ են, այդ պատճառով նման հիվանդություններն ունենում են հիվանդության սրացման շրջաններ: Ընդ որում, սրացման շրջանները, սովորաբար, սեզոնային բնույթ են կրում, ուստի եղանակային պայմանների փոփոխություների նկատմամբ կարող են դրսեւորվել բարձր զգայունություն: Օրինակ, արթրիտներով ուղեկցվող հիվանդությունների սրացում առավել ցայտուն դիտվում է հատկապես գարնանը եւ աշնանը:
– Կապ կա՞, արդյոք, մագնիսական փոթորիկների և ռևմատոլոգիական հիվանդությունների միջև:
– Ինչպես բոլոր քրոնիկական հիվանդությունների ժամանակ, այնպես էլ ռեւմատոլոգիական հիվանդությունների դեպքում մագնիսական փոթորիների օրերին հիվանդներն առավել զգայուն են եւ, հնարավոր է, հիվանդության սրացում գրանցվեն:
– Ի՞նչ ախտանշաններով են դրսեւորվում ռևմատոլոգիական հիվանդությունները:
– Ախտանշանները բազմաթիվ են: Հիմնական գանգատներն են` հոդի ցավ, հոդի շրջանում այտուց, մկանային կարկամություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլության զգացում, ախորժակի անկում եւ այլն:
– Ի՞նչ հետազոտություններ է նշանակում ռևմատոլոգը:
– Հիվանդության ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել մի շարք հետազոտություններ` արյան ընդհանուր հետազոտություն, ռևմոփորձեր, իմունnոլոգիական հետազոտություններ, ռենտգեն հետազոտություն և այլն:
– Որո՞նք են ժամանակակից բուժման մոտեցումները:
– Ռեւմատոլոգիական հիվանդությունների բուժումը հիմնականում դեղորայքային է, բուժում են գլյուկոկորտիկոստերոիդներով, ցիտոստատիկներով եւ բիոլոգիական դեղորայքով, որոնք ընկճում են հիվանդության զարգացմանն ու սրացմանը նպաստող ախտաբանական գործընթացները:
– Ինչպիսի՞ն է սննդակարգը ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ:
– Եթե, օրինակ, ախտորոշվել է պոդագրա, անհրաժեշտ է հատուկ սննդակարգ պահպանել: Այս հիվնադությունը բնորոշ է տղամարդկանց եւ կարող է սրվել յուղոտ սնունդ ընդունելու եւ ալկոհոլը չարաշահելու դեպքում: Նման հիվանդներին հակացուցված է լոբազգիների, ալկոհոլի, տապակած եւ յուղոտ սննդատեսակների օգտագործումը: Օստիոպորոզների եւ արթրիտների ժամանակ սննդակարգը պետք է հագեցած լինի կալցիումով (կաթնամեթերք, ընդդեղեն, քունջութև այլն): Նշված սննդամթերքի հետ անհրաժեշտ է օգտագործել վիտամին D եւ կալցիում: Մնացած դեպքերում հատուկ սննդակարգ չի պահանջվում:
– Ինչպե՞ս կանխարգել ռևմատոլոգիական հիվանդությունները:
– Առհասարակ, ռեւմատոլոգիական հիվանդությունները կանխարգելելի չեն: Խնդիրն ավելի շատ կապված է ժառանգականության եւ տարիքային առանձնահատկությունների հետ: Պարզապես պետք է հետեւել ֆիզիկական ակտիվությանը՝ հատկապես 50-ն անց տարիքային խմբի մարդիկ:
Անհրաժեշտ է շատ քայլել, հետեւել մարմնի քաշին. ավելցուկ քաշը օստեոարթրիտի առաջացման նախապայմանն է:
19.04.2018 Կարդացեք նաև
05.02.2019
30.06.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ